Հասարակություն

Երևանում 21-ամյա վարորդը մխրճվել է տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 06։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Հարություն Ղ․-ին իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում՝ Բրազիլիայի հրապարակում, բախվել է տրանսպորտի համար տեղադրված կանգառին, ապա երկաթե էլեկտրասյանը, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հարություն Ղ․-ն ու 1 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել 2 երիտասարդ տղաներ և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբարել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավոր ուղևորի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։