Armenian Card CJSC ընկերությունից հայտնում են, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։
«Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ։
Շնորհակալ ենք ըմբռնման և համբերատարության համար»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։