Հասարակություն

Տղամարդը ձուկ բռնելիս էլեկտրահարվել ու մահացել է

Երեկ՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ 40-ամյա Ռոբերտ Գ․-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, միայն հայտնաբերվել է «աջ ափի արտաքին մակերեսի և աջ ափի այրվածքի հետքեր», որը վկայում է, որ մահվան պատճառը եղել է էլեկտրահարվելը։Հայտնաբերվել են նաև ձուկ բռնելու համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև դեպքի հարևանությամբ անցնող էլեկտրական լարի վրա ձկան կարթի պարագա։