Հուլիսի 26-ին, ժամը 10։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Թլիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արագածավան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ձորակում։
Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։