Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին, 28-29-ի կեսօրից հետո, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-29-ն երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հուլիսի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։