ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի էջում գրել է․
«Ուրախ եմ հայտնել մեր` առողջապահական ոլորտի հերթական հաջողության մասին: Այս անգամ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորմանն է արժանացել «Էրեբունի» բժշկական կենտրոնը: Սա հետևողական պրոֆեսիոնալ աշխատանքի ու կատարելագործման անդադար ձգտման արդյունքն է:
Ձեռքբերումը ոչ միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի, այլև մեր երկրի առողջապահական համակարգինն է, ի շահ մեր քաղաքացիների»: