Հասարակություն

Եղվարդ-Զովունի ճանապարհին մեքենան բախվել է գազատար խողովակին

Հուլիսի 23-ին, ժամը 08։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, իսկ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղղել «VAZ» մակնիշի ավտոմեքենան և հոսանքազրկել: