Հասարակություն

ARCA համակարգում խափանումներ են

ARCA (Արմենիան Քարդ) համակարգում առկա են խափանումներ. քաղաքացիները չեն կարողանում քարտերով վճարումներ կամ փոխանցումներ անել։

Մեկնաբանությունների համար դիմեցինք ARCA գրասենյակ։ Հեռախոսի ինքնապատասխանիչը նշում էր, որ համակարգում ներկա պահին խափանումներ են, մասնագետները աշխատում են խնդիրների լուծման ուղղությամբ։

Radar Armenia-ն դիմեց նաև Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հայկ Կիրակոսյանին, որն ասաց, թե խափանումների մասին տեղեկություն կարող ենք ստանալ համակարգի ինքնապատասխանիչից և որ ինքը դրան ավելացնելու բան չունի։