ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2025 թ-ի հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ մայիսին՝ 180,718։
2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%):
Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, Ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։