Հասարակություն

Շիրակի մարզում հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ ամենաբարձր աստիճանի խմած վիճակում։

Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։