Հասարակություն

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր - /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ու փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Արման Խաչատրյանն այցելել են շինհրապարակ և ծանոթացել կատարվող աշխատանքներին։ Նշենք, որ Մուսայելյան գյուղում կառուցվում են մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր, կառուցվում է հողային պաստառը։ Ճանապարհային դեպարտամենի պատասխանատուները շինարարի հետ քննարկել են աշխատանքային մի շարք հարցեր։