Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մարտունիի Երևանյան փողոցի 29-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 115 բույս։
Կատարվում է նախաքննություն: