Հասարակություն

Ավտոբուսում կատարված միջադեպի վերաբերյալ վարորդը հաղորդում է տվել

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։

ՆԳՆ-ից Radar Armenia-ին հայտնեցին, որ տեսանյութի վերաբերյալ ավտոբուսի վարորդը ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել։

«Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղությամբ»,- հայտնեցին ՆԳՆ-ից։