Հասարակություն

ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում կատարվողը

«ՄՊՀ-ն ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները»,- Radar Armenia-ն տեղեկացավ ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանից։

«Հաշվի առնելով ներմուծման գործընթացում ի հայտ եկած նոր հանգամանքները՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները ։

Հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում աջակցում է նաև տնտեսվարողների առջև ծառացած խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր կարծիք էր հայտնել, որ ՄՊՀ-ն պետք է զբաղվի հեղուկ գազի շուկայի գներով։