Հասարակություն

Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի կառավարիչ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով կառավարության ներկայացրած հաղորդումը, վարույթ է հարուցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ. Radar Armenia-ին հայտնեցին ՀԾԿՀ-ից։ 

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» նոր կառավարիչ է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը,որ երեկ ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԷՑ-ը պետականացնելու մասին, ինչից հետո նախաձեռնվել էին օրենսդրական փոփոխություններ։ Դրանք հնարավորություն էին տալիս Կառավարությանը՝ ՀԾԿՀ-ին դիմել ՀԷՑ-ի աշխատանքի վերաբերյալ դժգոհությունների հիմքով, իսկ հանձնաժողովին՝ կառավարիչ նշանակելու լիազորություն։

Օրենսդրական փոփոխություններից անմիջապես հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել էր ՀԾԿՀ-ին։