Հասարակություն

Վերացվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ կրթական կենտրոնի խոհանոցի, արտադրական գործունեության կասեցումը (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան 63/43)։

Որոշման հիմքը Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների արձանագրությունն է այդ օբյեկտում խախտումները վերացրած լինելու մասին: