Հասարակություն

Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել էWeb3 առաջատարներին

Հուլիսի 9-ին Երևանը հյուրընկալել էր Harmony MeetupVII ամենամյա միջոցառումը, որը մեկ հարկի տակ է համախմբում Web3 ոլորտի առաջատարներին։ Միջոցառմանը Fastex-ը ոլորտի փորձառու մասնագետների հետ բացահայտել է առկա մարտահրավերները և փոխանակվել նորարարական գաղափարներով և  Web3-ի հեռանկարներով։

Harmony Meetup VII-ի ընթացքում ամփոփվել են Fastex-ի նախորդ վեց ամիսների ձեռքբերումները՝նոր պրոդուկտների թողարկում, էկոհամակարգի աճ և շուկայի ընդլայնում։ Fastex-ի հաջորդ կարևոր ձեռքբերումը FTN հուշադրամի (FTN Note) թողարկումն է, ինչպես նաև Fastex դեբետային քարտի թարմացումը և նոր պրեմիում տեսակի Fastex մետաղական քարտը:  

Harmony VII-ին բոլոր այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ էկոհամակարգի զարգացման ծրագրին, շփվել թիմի անդամների հետ։ Միջոցառումը լուսաբանվել է միջազգային առաջատար մեդիա ընկերությունների կողմից։ Harmony VII-ին այս տարի ներկա են գտվել News.Bitcoin.com մեդիայի լրագրող Դեյվիդ Սենսիլը և Cointelegraph-ի լրագրող Ջովանի Պինին։

News.Bitcoin.com-ի հետ զրույցում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը խոսել է բրազիլական շուկա մուտք գործելու Fastex-ի ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ ոլորտում առկա մրցակցության համատեքստում Բրազիլիան՝ որպես տարածաշրջան, հնարավորություն կտա ներգրավել նոր օգտատերերի։

Fireblocks-ի վաճառքի գծով ղեկավար Մայքլ Փարսնզը Bitcoin News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Fastex-ի հետ համագործակցությանը՝ ընդգծելով Fireblocks-ի ենթակառուցվածքների կիրառությամբ Fastex էկոհամակարգում անվտանգ և ապահով միջավայր ստեղծելու կարևորությունը։

Harmony Meetup VII-ը ևս մեկ անգամ նշանավորվել է ամուր համագործակցությունների և գործընկերային կապերի ձեռքբերմամբ՝ ձևավորելով Web3 համայնք և սահմանելով խաղի նոր կանոններ: