Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մաստարա գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ այգում աճեցնում է կանեփ։
Հուլիսի 14-ին 61-ամյա տղամարդը Մաստարա գյուղի արոտավայրերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 3 գրամից ավելի զանգվածով կաթուցիչ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տան բակից և գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրից հայտնաբերվել է կանեփի 151 բույս։ Կատարվում է նախաքննություն։