Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
2025 թ․ ընթացքում 8887 անձի տրամադրվել է 18,602 աջակցող միջոց։
Հիշեցնենք, որ աջակցող միջոց ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող եք ձեռք բերել Ձեզ անհրաժեշտ աջակցող միջոցը։
Աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/prosthetic-orthopedics։