Հասարակություն

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող անշարժ գույքը կտրվի վարձով

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող անշարժ գույքը մրցութային եղանակով կտրամադրվի վարձակալության՝ որպես սրճարան օգտագործելու համար: 

Նշվում է, որ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին ամրակցված գույքն այս պահին որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից չի օգտագործվում։

Վերոնշյալ անշարժ գույքը վարձակալելու դեպքում վարձակալը պարտավոր է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով բարեկարգել այն, նպաստել պետական բյուջեի մուտքերի ավելացմանը։