Հասարակություն

«Գործում եմ, նախ, որպես եկեղեցու հավատավոր հետևորդ». վարչապետ

Ես գործում եմ, առաջին հերթին, որպես Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ. ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե սահմանադրության որ կետի համաձայն է ինքը պատրաստվում վեհարանն ազատել կաթողիկոսից։ 

«Հիմա դա տվյալ դեպքում համընկել է այն փաստի հետ, որ ես նաև ՀՀ վարչապետ եմ.. էդ երկուսն իրարից տարանջատելի չեն։ Ինձ համար Հայաստանյաց առաքելական եկեղեցին սրբություն է»,- ասել է Փաշինյանը։ 

Նա ընդգծել է, որ Մայր աթոռը պետք է մեր բարոյականության էպիկենտրոնը լինի. 

«Մայր աթոռ սբ. Էջմիածինը մեր հոգևոր և բարոյական արժեքների էպիկենտրոնն է։ Եթե մենք, իմանալով էդ ամենի մասին, որևէ պահի կանգ առնենք և այս օրակագը չտանենք մինչև վերջ, դա կարող է ընկալվել որպես մեր հրաժարում բարոյական արժեքներից։ Երբ քո հոգևոր արժեքների կենտրոնը ապաբարոյականացված է, և սրբությունները պղծված են, եթե որևէ պահի երկմտես, կանգ առնես և հրաժարվես վեհարանն ազատելու և Մայր աթոռն իր արժեքներին վերադարձնելու օրակարգից, կարող է նշանակել, որ հանրությունը հրաժարվում է բարոյական արժեքներից։ Եվ դա տեղի է ունենալու։ Ասում են՝ ինչպես։ Էնպես, ինչպես եղել է արդեն. ոչ մի նոր բան»,- ասել է վարչապետը։