Հասարակություն

Շրջակա միջավայրի նախարար նշանակվեց Համբարձում Մաթևոսյանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։

Մեկ այլ հրամանագրով ՀՀ շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Համբարձում Մաթևոսյանը՝ ազատվելով վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Հիշեցնենք՝ երեկ Radar Armenia-ն հայտնել էր կառավարությունում նոր նշանակման մասին։