Սամվել Կարապետյանին ներկայացվել է նաև մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման նոր մեղադրանք:
«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը), 296-րդ 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելը)»,- Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ նա կալանավորվել էր իշխանության իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։