Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.
- Տրանսպորտային քարտ,
- Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),
- Բջջային հավելված:
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
- Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
- Telcell սպասարկման կետերից
- Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝
- transport.yerevan.am կայքում,
- Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: