«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մեկնարկել են Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող 2կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։ Կապալառու կազմակերպությունը կատարում է երթևեկելի գոտիներից մեկի ասֆալտբետոնե ծածկի ֆրեզումը։
Երկկողմանի երթևեկությունն այժմ կազմակերպվում է մեկ գոտով։ Մի գոտու նորոգումն ավարտելուց հետո աշխատանքները կշարունակվեն մյուս երթևեկելի գոտում։
Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։