Հասարակություն

Արգիշտի Մեխակյանը՝ Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար

Վարչապետի որոշմամբ, Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մեխակյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից։

Վաղարշապատի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Դիանա Գասպարյանը հրաժարական էր ներկայացրել։