Հուլիսի 14-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կրակի դեմ պայքարում են ոչ միայն հրշեջներն ու պարեկները, այլև քաղաքացիները։ Թե ինչն է հրդեհի պատճառը՝ պարզվում է։