Այսօր Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի, ղեկավարի տեղակալներ՝ Ա. Վարդանյանի և Ռ. Բազիկյանի, ինչպես նաև Ծառայության գլխավոր քարտուղար՝ Ա. Բաղդասարյանի գլխավորությամբ քննարկվել են «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի նոր կարգավորումների դրույթները և դրանց կիրարկման ընթացակարգերը:
Վերլուծության են ենթարկվել ՊՎԾ վերահսկողության օբյեկտ հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմինները՝ ըստ նրանց ինստիտուցիոնալ առանձնահատկությունների, ինչպես նաև մանրամասն քննարկվեցին Տեղական ինքնակառավարման մարմիններում՝ որպես ՊՎԾ նոր վերահսկողության օբյեկտ (պետական բյուջեից տրամադրված միջոցների կառավարման օրինականության վերահսկողության մասով), Ծառայության վերահսկողական լիազորությունների շրջանակները:
Քննարկվել են նաև Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական լիազորությունների առանձին տեսակներն ու դրանց շրջանակները՝ ըստ վերահսկման օբյեկտների, ինչպես նաև դրանց իրականացման կարգն ու ընթացակարգերը: Անդրադարձ է կատարվել նաև Ծառայությանը վերապահված վերահսկողական նոր գործառույթին՝ Ֆինանսաբյուջետային հսկողությանը և ֆինանսական վերահսկողությանը: Քննարկումը եզրափակվել է Ծառայության մասնագետների կողմից բարձրաձայնված մի շարք հարցադրումներին պատշաճ անդրադարձով և եզրափակիչ խոսքով: