Հասարակություն

Տիգրան Ավինյանը հանձնարարեց աշխատել փոխադրամիջոցներում հավաքագրումը բարելավելու վրա

2025 թվականի հունվարից մյուս ամիսների համար պլանավորված 45 մլրդ 108 մլն 792 հազար դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 39 մլրդ 939 մլն 589 հազարը, կատարողականը՝ 88.5%։ Թերակատարումը՝ շուրջ 5 մլրդ դրամ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ 

Թերակատարման հիմնական պատճառը մետրոպոլիտենի հավաքագրված փոխադրավարձի՝ շուրջ 3 մլրդ դրամ թերակատարումն է։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ճշգրտեց. մետրոյի հավաքագրած գումարը գնացել է հենց Մետրոպոլիտենին, իրական թերհավաքագրումը 3 մլրդ դրամ է։ 

Քաղաքապետը հանձնարարեց աշխատել փոխադրամիջոցներում հավաքագրումը բարելավելու վրա։