Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը։
«Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։
Նիստի ընթացքում քննարկել ենք նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։
Քննարկել ենք ՋՕԸ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։
Հանձնարարել եմ Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրություն իրականացնել ՋՕԸ-երում՝ 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքի մասով»,-այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։