«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։
«Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին:
- Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։
- Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։
- Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլ. հասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։
Հաղորդված ամբողջ ինֆորմացիան հասանելի է «Հաղորդված թերություններ» բաժնում։
Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս»։