Հասարակություն

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել

Հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Փրկարարներն օգտագործում են հատուկ դրոններ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի մայրը նշել է, որ իրենք Արմավիրի մարզի բնակիչներ են։ Հանգստյան գոտում կա նաև արհեստական լճակ, որի ջուրը արդեն իջեցվել է, այդտեղ չի հայտնաբերվել։

Հանգստյան գոտուն հարակից կա դեռ սովետական տարիներից հայտնի Արտաշատի Ստալինյան ջրանցքը, որտեղով ջրի հոսքն այս պահին նույնպես փորձում են դադարեցնել, որպեսզի այդ հատվածում նույնպես որոնողական աշխատանքներ կատարեն։