Հասարակություն

Բժիշկներին չի հաջողվել փրկել 20 և 21-ամյա տղաների կյանքը․ նոր մանրամասներ

Հուլիսի 12-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհին 69 կմ հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հողաթմբերին և քարերին, հայտվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Տարոն Տիգրանյանը, 21-ամյա Գառնիկ Միքայելյանն ու 20-ամյա Սամվել Ղազարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Տ. Տիգրանյանն ու Ս. Ղազարյանը գիտակցության չգալով` մահացել են։ Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ։