Երեխաները քարով հարվածել և կոտրել են թ.31 երթուղային ավտոբուսի դիմացի դռան ապակին. Radar Armenia-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Հուլիսի 4-ին, ժամը 19։40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Երևան ավտոբուս» ՓԲԸ մի վարորդ և հայտնել, որ թիվ 31 երթուղային ավտոբուսը վարելու ընթացքում, Ռուբինյանց 23 հասցեի մոտ, որ ինչ-որ մեկը քարով հարվածել և կոտրել է ավտոբուսի դիմացի դռան ապակին՝ պատճառելով 250․000 դրամի վնաս։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19։20-ին, 10 և 11 տարեկան երկու երեխա, Ռուբինյանց փողոցի 23 շենքի բակում խաղալու ժամանակ, քար են նետել փողոցում, որը, կպչելով նշված ավտոբուսին, կոտրել է ապակին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին. հայտնել են ՆԳՆ-ից։