Հասարակություն

«Biella»-ի տավարի կոտլետում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող (Երևան, Քոչինյան փողոց) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը:

Կասեցման պատճառը «Տավարի կոտլետ»-ի նմուշում (ապրանքանիշը՝ «Biella», արտադրված 02․07․2025թ) լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված անհամապատասխանությունն է. արտադրատեսակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ «ԱՑԽՄ», և «Ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել

Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
«ՆԱՏՖՈՒԴ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Խախտումները վերացնելու ժամկետ է սահմանվել: