Հասարակություն

120,5 մլն եվրո՝ մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված

Կառավարությունը 120,5 մլն եվրո լրացուցիչ գումար կծախսի մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման վրա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Ըստ նախարարի՝ ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում զբոսաշրջային կլաստերների զարգացմամբ բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել զբոսաշրջության ներդրումը տեղական տնտեսություններում։

Ծրագիրն ուղղված է 7 զբոսաշրջային կլաստերի (Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի, Դիլիջան) զարգացմանը՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը։