ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Առաքելյանին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանին, համատեղության կարգով, նշանակել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»,- ասված է հրամանագրում։