Հասարակություն

Առգրավել են պատգամավորի հեռախոսը

Առգրավել են պատգամավորի հեռախոսը

Իրավապահները խուզարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի տունն ու ձերբակալել որդուն` Տարոն Մանուկյանին: 

«Զննեցին հեռախոսս, վերջին պահին հետաքրքրեց մի անուն, որը հիմա քաղաքական իշխանական շրջանակներով փորձում են թիրախավորել: Առանց տեսախցիկների հրավիրեցին բալկոն՝ զրուցելու, փորձեցին բռնի ուժով վերցնել: Մի քիչ էլ ձեռքս վնասվեց: Փորձեցի թույլ չտալ, ուղղակի շատ էին: Հեռախոսս առգրավվեցին»,- պատմել է պատգամավորը:

Քննչական կոմիտեից առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցողը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական