Հասարակություն

Քննարկվել է սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Գեորգի Ախալկացիի գլխավորած պատվիրակությանը։ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող շարունակական աջակցությունն՝ ուղղված ՀՀ մաքսային ենթակառուցվածքների արդիականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ աջակցությամբ ՊԵԿ ենթակառուցվածքների արդիականացման գործող ծրագրերը։ Մասնավորապես, Մեղրիի (Ագարակ) անցակետի, Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերի ընթացիկ վիճակը, խնդիրներն ու հնարավոր լուծումները։

Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման նախագծերի կառավարմանն ուղղված օժանդակության ծրագրին։

Նախանշվել են նաև այդ ծրագրերի հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության նոր հեռանկարներ՝ ուղղված մաքսային փորձաքննության և ուսումնական կարողությունների զարգացանը։