ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահին զեկուցվել է Ռոման Ստարովոյտի ինքնասպանության մասին։ «Սակայն Կրեմլը ձեռնպահ է մնում զգայուն տեղեկությունները մեկնաբանելուց»,- հայտարարել է Պեսկովը:
Նա նշել է, որ Ռոման Ստարովոյտի մահը չի կարող չցնցել, և Կրեմլում այդ իրադարձությունն առաջացրել է նմանատիպ արձագանք: