Այս տարի աճել է մանկական մահացության թիվը։
Radar Armenia-ն վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ հունվար-մայիս ամիսներին 0-1 տարեկան երեխաների մահվան 101 դեպք է գրանցվել, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը 81 էր։
Աճել է մահացությունը նաև 0-4 տարեկան երեխաների շրջանում. 2025թ. նման 117 դեպք է եղել, մինչդեռ 2024թ. այդ թիվը 97 էր։