Հասարակություն

Պատերազմի օրերին Իրանից քանի՞ մարդ է հատել ՀՀ սահմանը

Հունիսի 16-22-ին ՀՀ սահմանի «Ագարակ» անցակետով Հայաստան է մտել 15.400 հոգի. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից։ 

Հիշեցնենք, որ այդ օրերին ռազմական գործողություններ էին տեղի ունենում Իսրայելի և Իրանի միջև։ Իրանի օդային տարածքը փակ էր։ 

Դրան նախորդող շաբաթվա ընթացքում՝ հունիսի 9-15-ը, նույն անցակետից ՀՀ սահմանը հատել է 8.602 անձ։ 

Այսինքն, կարող ենք ասել, որ իսրայելա-իրանական պատերազմի օրերին Իրանից դեպի Հայաստան հոսքը գրեթե կրկնապատկվել է։ 

Անժելա Պողոսյան