Հասարակություն

Դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարվեց

ԲԴԽ-ն հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանտվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։

Խորհուրդը որոշել է բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և Մասիս Մելքոնյանին հայտարարել նկատողություն։

Վարույթ հարուցելու պատճառը եղել է այն, որ դատավորն իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։