Հասարակություն

Պահեստավորված անասնակերն այրվել է

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին, մարվել՝ հուլիսի 8-ին, ժամը 01:40-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն: