Հասարակություն

Ավտովթար՝ Կոմիտասի պողոտայում․ ղեկին անչափահաս էր

Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում 17-ամյա Ռոբերտ Մարանգոզյանն իր վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա - Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային կանգառին մոտ տեղադրված գովազդային վահանակին, կոտրել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Քննչական բաժինը պարզում է՝ հիվանդանոց տեղափոխվածը վրաերթի հետևանքո՞վ է տուժել, թե՞ վահանակն է ընկել նրա վրա։