Վեհափառ հայրապետի նկատմամբ որևէ գործողություն նախատեսվո՞ւմ է. ԱԺ-ում գլխավոր դատախազին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Աննա Վարդապետյանն արձագանքեց՝ կանխատեսական արտահայտություններ չի անելու։
«Ես որևէ անձի վերաբերյալ կանխատեսական որևէ արտահայտություն չեմ արել և չեմ անելու։ Երկու անգամ հարց հնչեց՝ պատգամավորի հետ կապված։ Մի բան հաստատ է. եթե որևէ անձի մասնակցությունն այս գործողություններին հիմնավորվի, մեր դատավարական լիազորությունները կիրականացնենք։ Հիմնավոր կասկածից վեր չափանիշով հիմնավորվելու դեպքում մեղադրանք կառաջադրենք։ Որևէ անձի վերաբերյալ ոչ մի կանխատեսական դատողություն չեմ անելու»,- ասել է նա։