Հասարակություն

Դատախազը մանրամասնել է՝ երբ է նախատեսվել ահաբեկչությունը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գլխավոր դատախազից հետաքրքրվել է, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու իր համախոհները ե՞րբ են պլանավորել իրականացնել ահաբեկչություն ու իշխանության զավթում։ Ըստ Ռուբինյանի, այս թեմայով տարբեր սպեկուլյացիաներ կան։

Աննա Վարդապետյանը նշել է, որ ժամկետները փոփոխվել են պարբերաբար, բայց բուն գործողությունները պլանավորվել են 2025թ. սեպտեմբերին և կապվել եկեղեցական տոնի հետ։ Ըստ նրա, 2024թ. նոյեմբերից սկսած նպատակադրվել են իրագործել սահմանադրությամբ չթույլատրված եղանակով քայլեր, և գործողությունները շարունակվել են մինչև վնասազերծվելը։

Դատախազը նաև նշել է, որ քննության ուշադրության կենտրոնում է նաև օտարերկրյա տարբեր ուժային կենտրոններից իր հետ կապի մեջ մտնելու մասին Գալստանյանի հայտարարությունը։

«Եթե ուշադրություն դարձրել եք, և մամուլում շրջանառված և ձեզ ներկայացված փաստաթղթերում, հեռախոսային խոսակցությունների վերծանումներում առկա են տվյալներ որոշակի արտաքին ազդեցության կամ այլ երկրների անձանց հետ շփումների մասով, բայց դրանք դեռ պետք է քննության առարկա դառնան»։

Դատախազը նաև նշել է, որ մեծ քննչական խումբ է աշխատում, և դատախազների մեծ խումբ է հսկում այս վարույթը։