ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։
Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։
ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։
Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է մասնագիտությունների նկատմամբ ուսանողների հետաքրքրության աճով, դրան նպաստող մեխանիզմների կիրառմամբ։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում սովորում է շուրջ 1000 ուսանող։