Հասարակություն

Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանը մեկօրյա հացադուլ են հայտարարել

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանը վաղը՝ հուլիսի 5-ին, կհայտարարեն մեկօրյա հացադուլ:

Միքայել սրբազանը հայտարարել է, որ Սահմանադրության օրվա առիթով իրենք այս եղանակով ուզում են դատապարտել իրենց նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը։

«Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը: Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար:

Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք: Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին: Փառքը՝ Աստծուն, Հայաստանը Հային...

Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ»,- հայտնել է Աջապահյանը։