ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սոցցանցի իր էջում գրել է, որ այսօր զրուցել է Հագվու դպրոցի տնօրենի հետ։
«Հագվու դպրոցը մեր նորակառույց դպրոցներից մեկն է։ Ասում եմ՝ ամռանն էլ պիտի երեխաները դպրոցի հնարավորություններից օգտվեն։ Ասում է՝ մինչև կեսգիշեր ֆուտբոլի դաշտում խաղում են, գնդակն էլ խնամքով դնում ու գնում տուն, դպրոցի ներսում ինտերնետից ու համակարգիչներից օգտվում, շախմատ ու սեղանի թենիս խաղում։ Այ սրա համար արժի ջանք դնել»,- գրել է նախարարը։